Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին բանաձևը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել ռուսական բոլոր բանկերի դեմ պատժամիջոցների կիրառման մասին որոշումը։ Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հրապարակել «Յունիանը»։
Նշվեց, որ խոսքը Ռուսաստանում գրանցված կամ տեղակայված բոլոր բանկերի նկատմամբ պատժամիջոցների մասին է, իսկ սահմանափակումները կգործեն 50 տարի։
Սա ներառում է, մասնավորապես, Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ոչ բանկային վարկային կազմակերպությունները, վճարային համակարգերի օպերատորները, ֆոնդային շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները, ապահովագրական ընկերությունները, Ռուսաստանի Դաշնությունում ծառայություններ մատուցող ներդրումային հիմնադրամները և այլ հաստատություններ: