Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էստոնիայի քաղաքացին մագլցել է ցանկապատի վրայով և փորձել հատել Ռուսաստանի հետ սահմանըՉախալյանի ուղերձը՝ դատարանից․ «Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա»Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվելԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզումՌուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է կայունության բացակայության մասին՝ առանց Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերմանՊՆ-ն պարզաբանում է Ռազմական ոստիկանության ծառայությունը սահմանային անցակետերումՀունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովվել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր․ ՊԵԿ նախագահԲայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. ԹրամփՈւրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենայինԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացինՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկըՍեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբանԴոլարի առքը 367 դրամ է, վաճառքը՝ 370. տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 4-ի դրությամբԱրթուր Օսիպյանը հրաժարվել է Անահիտ Մանասյանի ծառայություններիցՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներ
Վազող տողեր

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Ֆեյսբուքի էջում մանրամասներ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումների վերաբերյալ։

«2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը:

Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները: Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին»,-գրել է նա։