Երևանում բախվել է 3 մեքենա, դրանցից մեկն էլ բախվել է գազատար խողովակին, կա վիրավոր
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կռուգ»-ում, բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Վահագն Ա․-ի վարած Renault Logan մակնիշի, Կոտայքի մարզի բանակիչ, 47-ամյա Հրաչյա Ս․-ի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Երևանի բնակիչ, 45-ամյա Խաչատուր Խ․-ի վարած Nissan rogue մակնիշի ավտմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Խաչատուր Խ․-ն այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։