Իսրայելում կարող է գրանցվել ուժեղ երկրաշարժ
Սեյսմոլոգները զգուշացրել են Իսրայելում հզոր երկրաշարժի սպառնալիքի մասին:
Այս մասին գրում է BBC-ն:
Փետրվարի սկզբից Իսրայելում վեց երկրաշարժ է գրանցվել, ընդ որում՝ համեմատաբար թույլ։
Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ ցնցումների նման խիտ շարքը կարող է մոտալուտ հզոր երկրաշարժի նշան լինել: Դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա ընթացքում, գրում են իսրայելական լրատվամիջոցները։