Արեստովիչը խոսել է Ուկրաինայի կողմից Մոլդովա զորք ուղարկելու մասին
Եթե Մոլդովան դիմի Ուկրաինային, ապա Ուկրաինայի Զինված ուժերը 3 օրից կլինեն Մերձդնեստրում: Այս մասին ասել է Արեստովիչը:
Նա նշել է, որ արդեն կա զորք ուղարկելու պատճառ, քանի որ Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները հայտարարել են Մոլդովայում իրավիճակը ապակայունացնելու Ռուսաստանի Դաշնության փորձի մասին։
«Բայց առայժմ, ըստ ամենայնի, նրանք դեռ չեն խնդրում»,- ասել է նա։