Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարություններին
«ՀՀ ԱԳ նախարարը խեղաթյուրում է խաղաղ գործընթացի շուրջ քննարկումներն ու բանակցությունները և զբաղվում մանիպուլյացիաներով: Հայկական կողմն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությունների մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ հայկական կողմի մերժումը սահմանային անցակետի առաջարկից, որը կդադարեցնի Լաչինի ճանապարհի այսպես կոչված ապօրինի օգտագործումը, որը նախատեսված է միայն մարդասիրական նպատակներով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական կողմի մտադրությունն է շարունակել օգտագործել ճանապարհը անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ նման «սադրիչ» և կողմնակալ հայտարարությունները չեն նպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: