Ղազախստանում երկու երկրաշարժ է գրանցվել
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կայանները 11 րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ են գրանցել։
Դրանցից մեկը տեղի է ունեցել Աստանայի ժամանակով 08:01-ին Ղազախստանի տարածքում՝ Ալմաթիից 424 կմ հյուսիս-արևելք՝ 4.1 մագնիտուդ հզորությամբ:
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 08:18-ին Տաջիկստանի տարածքում՝ Ալմաթիից 645 կմ հարավ-արևմուտք՝ 5.7 մագնիտուդ հզորությամբ: