Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

Չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այս գերդիպուկ արտահայտությունը շատերն են լսել, կրկնել, մեջբերել: Եվ 30 տարի առաջ, հազարավոր հայորդիների կյանքի գնով, նաև հենց լեգենդար Մոնթեի կյանքի ու անմնացորդ ջանքերի գնով, պաշտպանությունը գրագետ կազմակերպելու և մեզ պարտադրված պատերազմական մարտահրավերին դիմակայելու շնորհիվ, մեր սերնդին հաջողվեց ոչ միայն չկորցնել Արցախը, այլև առավել նպաստավոր դիրքում հայտնվել, հաղթել թշնամուն: Բայց 29-30 տարի անց, մեր օրերում, շուրջ 5 տարի պետության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբավորման վարած քաղաքականության հետևանքով ոչ միայն կանգնած ենք Արցախից մնացած բեկորն էլ կորցնելու, այլև մեր պատմության հենց վերջին էջը թերթելու վտանգի առաջ:

Հանրահայտ ֆիլմի հանգույն ասած՝ դա ավելին է, քան փաստը, պատկերն այդպիսին է իրականում: Ամենատարբեր բանախոսներ, գործիչներ միանգամայն հիմնավորված նշում են, որ այն բանից հետո, երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ կվերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին: Ու թշնամու այդ նպատակադրումը միանգամայն ակնհայտ է, այնքան ակնհայտ, որ ՀՀ գործող իշխանության կողմից ինչպես կամովին, այնպես էլ ռազմական գործողությունների ուղեկցությամբ թշնամու վերահսկողության տակ են թողնվել նաև Սյունիքը կաթվածահարող կրակի տակ պահելու, ապա և՝ ՀՀ մնացած մասից կտրելու համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ: Այդ հատվածներում թշնամին արագորեն ամրացել ու ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում:

Կարճ ասած՝ չի թաքցնում իր զավթողական նպատակը, ինչը բավականին ցայտուն դրսևորեց արդեն անցյալ տարվա սեպտեմբերին: Ոմանց կողմից այդքան ատելի ոչ վաղուցվա անցյալում հաճախ էր շեշտվում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ դա այդպե՛ս էր: Սակայն դա ձևավորված, այսպես ասենք, անվտանգային հողեղեն համակարգի բնորոշման մի մասն էր: Մնացյալը չէր ասվում, թեպետ հասկացողների համար ենթադրվում էր, որ Արցախն էլ Հայաստանի անվտանգության, ՀՀ և ԼՂՀ խաղաղ զարգացման առաջնագիծն ու վահանն է: Ցավոք, ոմանց համար պետք եղավ, որ Արևմուտքից ու Արևել քից թշնամական շրջապատման պայմաններում «հեղափոխական հաճույքների» աններելի ճոխության տրվեն, դա քիչ է՝ պետության ղեկը վստահեն պոպուլիստի, «թողեք, թող աշխատեն» դատարկ կոչերով երկիրն ու բանակը հասցնեն այս վիճակին, որպեսզի տխրահռչակ «հետին խելքով» հասկանային, որ Արցա՛խն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության ու խաղաղ զարգացման երաշխավորը, կամ ինչպես վերը նշեցինք՝ վահանը, առաջնագիծը:

Իրականում անվտանգության երաշխավորման հանգամանքը երկուստեք է, կամ եթե կուզեք՝ փոխկապակցված: Ավելի հակիրճ բանաձևով՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ: Սեփական հայրենիքի աշխարհագրությունից ու քարտեզից փոքրիշատե տեղյակ յուրաքանչյուր ուղեղակիր էակի համար դժվար չէ նկատել, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից, ըստ այնմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է դառնում՝ երկու կողմից հարձակվելու պատրաստ թշնամական՝ ադրբեջանա-թուրքական ուժերի համար: Բայց այն հարցում, որ Արցախի կորուստը նշանակում է նաև Հայաստանի մնացած հատվածի կորուստ, կա ոչ պակաս խորքային մի էական հանգամանք ևս: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կամ ինչպես երբեմն ասում են՝ «Հայաստանի երրորդ հանրապետությունը» ուղղակիորեն Արցախյան շարժման ծնունդ է:

Արժե մի փոքր բացել փակագծերը: Հիշեցնենք, որ Արցախյան շարժման մեկնարկային փուլում խորհրդային կենտրոնական իշխանությունների առաջ կոնկրետ պահանջ էր դրվում՝ ԼՂԻՄ-ը հանել ադրբեջանական ենթակայությունից ու մտցնել Հայկական ԽՍՀ ենթակայության տակ՝ հաշվի առնելով Արցախի հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը և իշխանության օրինական մարմինների (խորհուրդների) համապատասխան որոշումները: Սակայն շատ արագ հասկանալի դարձավ, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ա) չունի այդ խնդիրը լուծելու քաղաքական կամք և ցանկություն, բ) եթե չի խրախուսում, ապա առնվազն չի խոչընդոտում հայության դեմ ադրբեջանական իշխանությունների հրահրած ելուզակություններին, վայրագություններին, ջարդերին, տեղահանությանը: Հասկանալի դարձավ, որ մեր ազգային խնդիրը, մեր կենսունակության առումով անհրաժեշտ հարցը լուծելու համար պետք է ձևավորել սեփական զինված ուժեր, սեփական բանակ, պաշտպանական համակարգ, ըստ էության՝ պետք է ինքնիշխանություն և պետական ինստիտուտներ ունենալ:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ Արցախյան շարժման ծավալմանը զուգահեռ ու սկիզբ առած ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում: Արժե նաև հիշեցնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի նախաբանում հատուկ ընդգծված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակում է՝ «...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Է՛լ ավելին, պետք է նաև հիշեցնել, որ Հայաստանի բազմափոփոխ Սահմանադրության ամենասկզբում անփոփոխ կերպով ուղիղ հղում է արված Հռչակագրին:

Մասնավորապես. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...»:Այսինքն, Հայաստանի և Արցախի օրգանական կապն առավել քան պարզորոշ արտացոլված է նաև պետականության ձևավորման հիմնարար փաստաթղթերում: Գաղափարաքաղաքական առումով նաև դրանից է բխում այն ակնհայտությունը, որ Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն՝ «ավելի լավ է սա տա՞նք, թե՞ այն չտանք» փերեզակային մոտեցումներով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում