Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեք հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի:

ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը մինչև 2023 թվականի հունվարը ներգրավված էր Ոստիկանության բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբում, վերջերս տարբեր հարցումներով դիմել է ոստիկանություն, որը, սակայն, օրենքի խախտումով, չի պատասխանել դրանց:

Առաջին հարցումը վերաբերել է Պարեկային ծառայության վթարված մեքենաների վերանորոգման չափազանց երկար ժամկետներին: Օրինակ՝ վթարված «Տոյոտա» մակնիշի մեքենաների 52 տոկոսի դեպքում վերանորոգումը տևել է 5 ամսից ավելի: Հարցումով փորձել էինք պարզել, թե արդյո՞ք վերանորոգման համար ապահովագրական հատուցումները ստացվել են ժամանակին և ի՞նչ ժամկետում են կատարվել վերանորոգման վճարները: Հարցման պատասխանը չենք ստացել:

Մյուս հարցումը վերաբերում է սպայական կոչում ստացած՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի չորս պարեկների առաջխաղացմանը, մասնավորապես՝ ի՞նչ չափորոշիչներով է կայացվել նշված պարեկների առաջխաղացման որոշումը: Ոստիկանությունից պատասխանել էին, որ առաջխաղացման որոշումները կայացվել են՝ նշված պարեկների առաջադիմությունը, պատրաստվածությունը և բարոյակամային հատկությունները հաշվի առնելով: Լրացուցիչ հարցմամբ մենք խնդրեցինք տրամադրել հանցագործությունների բացահայտման առավել բարձր ցուցանիշներ արձանագրած պարեկների ցուցանիշները՝ համեմատելու դրանք առաջխաղացում ստացած պարեկների ցուցանիշների հետ: Այս հարցման պատասխանը ևս չենք ստացել:

Եվ վերջապես երրորդ հարցումը վերաբերում էր հանրային վայրերում ոստիկանության ու ոստիկանության ենթակա մարմինների ու կառույցների կողմից տեղադրված կամ վերահսկվող ֆիքսված տեսախցիկներին: Մասնավորապես, խնդրել էինք տրամադրել դրանց ցանկը՝ հասցեները կամ տեղադրման վայրի նկարագրությունը։

Ոստիկանության կողմից այս հարցումներին 5-օրյա ժամկետում չպատասխանելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է, ինչի կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է Վարչական դատարան:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից հարցումներին չպատասխանելը կրում է սիստեմատիկ բնույթ: ԻՔՄ-ն, հետամուտ լինելով ոստիկանության բարեփոխումները մշտադիտարկելու իր հանրային հանձնառությանը, հետևողականորեն պահանջելու է ոստիկանությունից և Ներքին գործերի նախարարությունից աշխատել հաշվետու և թափանցիկ կերպով, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանությունը կամ Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանի կամ ոչ պատշաճ ժամկետներում կպատասխանի հարցումներին, կձեռնարկի անհրաժեշտ դատաիրավական գործողություններ»: