Գյումրին մինչև 2027 թվականը կազատվի տնակներից. նորանշանակ մարզպետը տեսնում է՝ սոցիալական խնդիրները Գյումրիում օր օրի նվազում են
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հավատացնում է, որ Գյումրին մինչև 2027 թվականը տնակներից ազատելու համար աշխատանքներ են տարվում տարբեր հարթություններում:
Մենք մինչև 2027 թվականը պետք է Գյումրին տնակներից ազատենք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ հավելելովմ որ ամեն հնարավոր աշխատանքները պետք է անեն, որ կարողանան այդ հարցերը կարգավորել:
Անդրադառնալով Գյումրիում առկա սոցիալական խնդիրների, աղքատության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասաց, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, և, հետևաբար, սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել. «Երկրաշարժը, պատերազմը իրենց հերթին նպաստել էին սոցիալական խնդիրների ավելացմանը: Հիմա Գյումրին ծաղկուն քաղաք է: Եվ ես օր օրի տեսնում եմ, որ այդ սոցիալական խնդիրները նվազում են»: