Կիևը գտնվում է Վաշինգտոնի մեծ ազդեցության տակ, որը շահագրգռված չէ հրադադարով․ Չինաստանի ԱԳՆ
Ռուսաստանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ Մոսկվան բարձր է գնահատում իր ռազմավարական կապերը Չինաստանի հետ: Այս մասին նշել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Յին:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցում լրջորեն է վերաբերվում Չինաստանի դիրքորոշմանը:
«Եվ սա վկայում է միջնորդական նպատակներով Չինաստանի բացառիկ ազդեցության մասին։ Քանի որ Կիևը գտնվում է Վաշինգտոնի մեծ ազդեցության տակ, որը շահագրգռված չէ հրադադարով, բայց նախընտրում է ձգձգվող հակամարտությունը, որպեսզի շարունակի խարխլել Մոսկվան և ուժով փոխել ստատուս քվոն, շատ դժվար է պատկերացնել խաղաղության գործունակ բանաձև, որը երկու կողմերն էլ կարող են ընդունել»,- նշել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: