Իրանը դեռևս չի պարզաբանել իր քաղաքացիների Ստեփանակերտ այցը. Ադրբեջանում հերթական վայնասունն են դրել
Իրանը դեռևս չի պարզաբանել իր քաղաքացիների Ստեփանակերտ այցը: Այս մասին նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Մենք կարծում ենք, որ հակառակ եռակողմ հայտարարության՝ Հայաստանը կրկին շահագրգռված է Լաչինի ճանապարհի ապօրինի օգտագործմամբ։ Ապօրինի օգտագործումը վերաբերում է Ղարաբաղի տարածաշրջանից դեռևս դուրս չբերված հայկական զորամիավորմանը, նշված ճանապարհով օգտակար հանածոների տեղափոխմանը Հայաստան և դրանց արտահանմանը միջազգային շուկաներ, երրորդ երկրների ներկայացուցիչների տարածաշրջան այցերին, ովքեր հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության անձինք են: Այս առիթով Իրանը դեռևս ոչինչ չի պարզաբանել»,-նշել է Մամեդովը: