Ուկրաինան ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին. Ռիշի Սունակ
Ուկրաինան ապագայում կմիանա ՆԱՏՕ-ին, իսկ Բրիտանիան արդեն աշխատում է Դաշինքի հետ մերձեցման ուղղությամբ:
Այս մասին նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Ես համաձայն եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ: Մենք պետք է համոզվենք, որ կա ծրագիր՝ շարունակելու Ուկրաինային աջակցել ոչ միայն անմիջապես, այլև երկարաժամկետ հեռանկարում: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պետք է լինեն ավելի շատ ռազմական սարքավորումներ, որոնք համապատասխանում են չափանիշներին, ինչպես նաև տարբեր երկրների ռազմական աջակցությունը»,- նշել է նա: