Ռուսաստանը կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից խուսափելը
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչպես ասացի, Բաքվի և Երևանի միջև հաշտեցումը հիմնված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա: Մասնավորապես՝ ապաշրջափակել տրանսպորտային և տնտեսական կապերը, սահմանների սահմանազատում, վստահության ձևավորում հասարակական գործիչների և փորձագետների միջև շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Գլխավորը խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից, հասնել դրանց սիներգիայի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Երևանի և Բաքվի միջև Եգիպտոսի միջնորդական նախաձեռնությանը:
«Այս առումով մենք ընկալում ենք Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին», - հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այդ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։