Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայից
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը ևս մեկ անգամ կոչ է արել Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայից:
Այս մասին գրում է BBC-ն:
«Համաշխարհային հանրությունը պահանջում է դադարեցնել ռուսական հարձակումները, պաշտպանել խաղաղ բնակչությանը, հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ռուսական զորքերի դուրսբերմամբ, պատասխանատվություն կրել կատարված հանցագործությունների համար։ Ռուսաստանից բացի ոչ ոք չի ուզում այս պատերազմը: Մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղություն է պետք Ուկրաինային և ամբողջ աշխարհին»,-նշել է նա: