Ուկրաինայում տիրող իրավիճակը բացահայտեց արևմտյան ռազմական արդյունաբերության թերությունները
րՈւկրաինայում տիրող իրավիճակը բացահայտեց արևմտյան ռազմական արդյունաբերության լուրջ թերությունները:
Այս մասին նշել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը բրիտանական LBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Սա դրսևորվում է մարտական պաշարների ավելի քիչ քանակով և ոչ արդյունավետ վերաբաշխմամբ:
Ուոլեսը հավելել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը արթնացրել է պաշտպանական արդյունաբերությունը ողջ Եվրոպայում, բայց ոչ բոլոր երկրները կարող են ֆինանսապես դուրս գալ այդ խնդիրներից:
«Խնդիրն այն է, որ չես կարող կոճակ սեղմել ու տանկերի գործարան հիմնել... Դա ժամանակ է պահանջում»,-նշել է նա: