Արարատ Միրզոյանը Սիրիայում հանդիպել է երկրաշարժից տուժած սիրիացի քաղաքացիներին
Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար դոկտոր Ֆայսալ ալ-Միքտատն այսօր Դամասկոսի միջազգային օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնական կայքէջից:
Նախարար Մըքտատը հայտնել է․ «Մենք ողջունում ենք նախարար Միրզոյանին, որի այցելությունը տեղի է ունենում երկու երկրի պատմական և կայուն հարաբերությունների ժամանակ։
Մըքտատը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները մշտական զարգացման ընթացք ունեն։ Ապա Սիրիայի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց նախարարին՝ դժվարին պայմաններում Հայաստանի Հանրապետության մարդասիրական ու խաղաղասիրական մոտեցման համար։
Միրզոյանը Դամասկոսի միջազգային օդանակայան է ժամանել հայկական ինքնաթիռով, որը տեղափոխում էր 36,6 տոննա սննդամթերք և մարդասիրական օգնություն՝ երկրաշարժից տուժածներին։ Օդանավն օժանդակությունը պետք է հասցնի Հալեպի միջազգային օդակավայան։