Լիտվան կոչ է արել տարածաշրջանում տեղակայել մարտական ուղղաթիռներ և HIMARS համակարգեր
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ՆԱՏՕ-ին կոչ է արել տարածաշրջանում տեղակայել մարտական ուղղաթիռներ և HIMARS համակարգեր:
Նա բարձրացրել է այս հարցը Բուխարեստի հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահը:
Նաուսեդան հայտարարել է, որ Լիտվայի համար դժվար կլինի ինքնուրույն գնել այդ սարքավորումները, սակայն այն կարող է տեղակայվել բալթյան երկրներում ռոտացիոն սկզբունքով։