ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 ինքնաթիռը կործանվել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական առաջադրանքն ավարտելուց հետո ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի մարզում գտնվող իր բազայի օդանավակայան վերադառնալիս։
Օդաչուն մահացել է, ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, ավերածություններ չկան:
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը, նշել են վարչությունից։