Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է. նրա խորհրդականը զոհվել է
Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իսլամական Հանրապետության հարավում գտնվող Քերման նահանգի Բաֆթ քաղաքում, հայտնում է IRNA-ն։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ պաշտոնյան հոսպիտալացվել է։
Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է Բաֆթ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջքի ժամանակ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով նախարարի խորհրդականը մահացել է։