«Առավոտյան սպասեք լավ հանդիպումների». Տոյվո Կլաարը կրկին Հայաստանում է
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։
Հերթական այցի մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից:
«Մյունխենում ղեկավարների հանդիպումներից հետո վերադարձ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների համար՝ սկսած Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,–գրել է նա։
