Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

Ո՞վ է տիրացել «Ստալիչնի պոլկին». կրկեսի դիմաց նոր էլիտար թաղամա՞ս․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Տեղեկություն էինք ստացել, որ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում շինարարություն է նախապատրաստվում, եւ պատրաստվում են բարձրահարկ էլիտար շենքեր կառուցել։ Մեզ ասել էին, որ շինարարություն իրականացնողը Ջերմուկի Աշոտ Արսենյանն է, ով այդ տարածքից փոքր-ինչ ներքեւ` նախկին «տրամվայի պարկի» տեղում, արդեն մեծ թաղամաս է կանգնեցրել։

Նախ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե մայրաքաղաքային գնդի՝ «Ստալիչնի պոլկի» տարածքում որեւէ մեկին քաղաքապետարանից շինթույլտվություն տրվե՞լ է` որեւէ տեսակի շինարարության համար։ Քաղաքապետարանից վստահեցրին, որ նման շինթույլտվություն չի տրամադրվել։ Այնուամենայնիվ, որոշեցինք պարզել, թե ում է այժմ պատկանում մայրաքաղաքային գնդի տարածքը։

Հիշեցնենք, որ այս տարածքը պատկանում էր պաշտպանության նախարարությանը, որտեղ նախկինում խաղաղապահների գունդն էր տեղակայված, 2018-ից հետո խաղաղապահներն այս տարածքից տեղափոխվեցին Բալահովիտ` հավանաբար, որպեսզի չկրկնվի 18-ի ապրիլի սցենարը, երբ մի խումբ զինծառայողներ ցուցադրաբար դուրս եկան գնդից ու միացան ցուցարարներին, ըստ որոշ աղբյուրների՝ վճռորոշ դեր խաղալով, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում գրի:

Բայց խաղաղապահների տեղափոխվելուց հետո էլ տարածքը պատկանում էր ՊՆ-ին, որն իրեն պատկանող 70 այլ գույքի հետ պատրաստվում էր այն վաճառել։

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը, թե ներկայում ում են պատկանում գնդի տարածքն ու շինությունները, պատասխանեցին, որ տարածքը, կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու տրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որն էլ զբաղվում է պետական գույքի օտարմամբ, աճուրդների կազմակերպմամբ։ Պետգույքի կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։ Հետաքրքրվեցինք, թե «Ստալիչնի պոլկը» երբեւէ եղե՞լ է վաճառքի ենթակա գույքի ցուցակում կամ ներկայում այդ ցուցակո՞ւմ է։

«Ձեր նշած «Ստալիչնի պոլկը» Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել կառավարության 2022 թ. ապրիլի 15-ի 496-Ա որոշմամբ՝ ի թիվս մի քանի տասնյակ այլ գույքերի։ Իսկ ինչ վերաբերում է այս պահին վաճառելուն, այդ գույքերը հանձնվել են պետգույքին՝ արդյունավետ կառավարման նպատակով։ Հենց այս պահին, երբ խոսում եմ Ձեզ հետ, գույքը դրված չէ օտարման, չի վաճառվում, բայց միգուցե հետագայում պետգույքը մտածի նաեւ այն օտարելու մասին»,- պատասխանեց կոմիտեի լրատվական վարչության պետ Գեղամ Ասատրյանը։ Այս տեքստից անգամ հասկանալի է դառնում, որ գործընթացն սկսված է: Չի բացառվում, որ Աշոտ Արսենյանն արդեն իր մտադրությունները բարձրաձայնել է, եւ մնում է ընդամենը տեխնիկական մասը` ձեւական աճուրդի կազմակերպումը:

Նշենք, որ զինվորական ծառայության համար ի սկզբանե նախատեսված այս շենքերը կառուցվել են 19-րդ դարում եւ հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ, ծառայել են նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երեւանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը: Այսինքն՝ տարածքը նաեւ պատմամշակութային արժեք ունի: Եվ վերջապես` ի՞նչ իմաստ ունի Երեւանի կենտրոնի ամեն սանտիմետրը կառուցապատելն ու բետոնի տակ Երեւանը թաղելը․ այս տարածքում կարող էր շատ լավ պուրակ լինել, մանկական զբոսայգի կամ պարզապես հանրային բաց տարածք, որտեղ մարդիկ կարող էին դուրս գալ զբոսնելու: