Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Ավինյանի անլրջությո՞ւնը, թե՞ կեղծ օրակարգ ձևավորելու հերթական լուսանկարը․ մի նկարի պատմություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ դարձած Էռնեստ Ավանեսովն այսօր Աջափնյակ վարչական շրջանում լուսանկարել է իշխանության քաղաքապետի թեկնածու, այժմ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի լուսանկարով պաստառը։

Լուսանկարին կից նա գրել է. «Շատ խնդալու է։

Այսօր եմ նկարել Աջափնյակում»։

Նրա հրապարակումը կիսել է նաև Իզաբելլա Աբգարյանը, ով ևս ժամանակին «Իմ քայլը» խմբակցությունն էր ներկայացնում և այսօր արդեն ավագանու անկախ անդամ է:

Լուսանկարը քննարկման առարկա է դարձել համացանցում: Շատերն սկսել են ծաղրել, սակայն նրանց արձագանքում են միշտ կազմ ու պատրաստ օգտատերեր, ովքեր, ըստ ամենայնի, Ավինյանի թիմակիցներն են։ Նրանք պաշտպանում են Ավինյանին ու գրում, թե իբր Ավինյանը նման բան չէր կարող անել և այս ամենը «չուզողների», այս դեպքում, Աբգարյանի ու Ավանեսովի ձեռքի գործն է, ովքեր իբր իրենք են փակցրել ու իրենք էլ լուսանկարել են պաստառը՝ Ավինյանին խայտառակելու համար․․․

Իհարկե, այս ամենին կարելի էր ինչ-որ տեղ հավատալ, եթե Ավինյանն ինքն իրեն վաղուց արդեն խայտառակած չլիներ՝ շատ ու շատ աշխատանքներ վերագրելով իրեն ու միայն ժապավեններ կտրելով ու ոչ միայն դրանով․․․․

Սա այն դեպքում, երբ այդ գործառույթով զբաղվում են քաղաքապետերը, իսկ Ավինյանը, գոնե առայժմ, քաղաքապետ չէ։

Ավելին, թերևս նա հույս էլ չունի, թե կարող է տեսանելի ապագայում քաղաքապետ լինել, քանի որ քաղաքապետի նախատեսված արտահերթ ընտրությունները «հետաձգվեց» մինչև հերթական ընտրություններ։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Ավինյանին վախեցրել են կատարված հարցումների արդյունքները, որի համաձայն, ՔՊ-ն առաջվա նման չի վայելում հասարակության վստահությունը ու տոկոսային հարաբերությամբ ավելի քիչ ձայներ է հավաքել՝ այլ ուժերի համեմատ։

Իսկ Ավինյանի դեպքում, այդ տոկոսները թերևս ավելի քիչ լինեն։

Հիշեցնենք 44-օրյա պատերազմի շրջանում նրա անլուրջ վերաբերմունքը՝ կատարվող իրադարձությունների նկատմամբ ու ևս մեկ անլուրջ նկարի պատմության մասին․․․․

Այն ժամանակ, երբ մեր տղերքը կռվում էին, վիրավորվում, զոհվում, փրկում իրենց վիրավոր ընկերների կյանքը, Ավինյանը, սպիտակ բոթասներով ու իրենից շատ գոհ տեսքով, լուսանկար էր հրապարակել «Սև լճի» մոտ կանգնած:

Իհարկե, մինչ օրս կասկածներ կան, որ դա Սև լիճը չէր, այլ, լավագույն դեպքում, Սևանի ափերից մեկը, կամ ինչ-որ այլ վայր։ Սակայն, եթե Ավինյանը պնդում էր, թե դա Սև լիճն է, ապա այս լուսանկարը բավականին կասկածելի է թվում, հատկապես, երբ նա պնդում էր, որ դա հենց այն վայրն է, որտեղ իրականում այդ ժամանակ 200 հայ զինվոր ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ էր։

Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս էր Ավինյանը հայտնվել այդտեղ և ինչո՞ւ իրավապահներն այդպես էլ չզբաղվեցին այդ հարցով։

Եթե Ավինյանն իսկապես այդքան «լուրջ» մարդ է ու չի խաբել լուսանկարի հարցում, ապա առնվազն պետք է իրավապահներին պատասխանի, թե ի՞նչ էր անում այնտեղ, ո՞ւմ հետ է շփվել, ի՞նչ է խոսել և․․․ ի՞նչ պայմանավորվել․․․․

Այսօր արդեն, իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ Ավինյանն իր լուսանկարով կարող էր ծառայել 2 նպատակի՝ նախընտրական շրջանում Նիկոլի վարկանիշի բարձրացմանը և, իհարկե, Ադրբեջանին Լաչինի միջանցքը տրամադրելը, որն այսօր ակներև է․․․

Ու մինչ այս ամենը չհասկացող մի քանի օգտատերեր նետվել են պաշտպանելու Ավինյանին ու պնդում են, թե իբր այդ ամոթալի պաստառի հեղինակն Ավինյանը չի կարող լինել, ավելի լավ է փորփրեն նրա անցյալն ու հասկանան, թե Ավինյանի հետ կապված քանի անլուրջ ու մութ պատմություն ունեցող լուսանկարների մասին իրենք դեռ չգիտեն․․․

Իսկ մինչ այդ NEWSPRESS.am-ը ստորև ներկայացնում է լուսանկարի արձագանքներն ու Ավինյանին պաշտպանության նետված օգտատերերին․․․

Ավինյանի «փաստաբաններին» հորդոր՝ ձեզ մի կոտորեք, Ավինյանը ոչ միայն ձեր կարիքը չի զգում, այլև դեմ չէ այս հիմար պաստառով  «փիառվելուն»․․․

Իհարկե, չի բացառվում նաև, որ պաստառն Ավինյանի կողմից հերթական օգնությունն է Նիկոլին՝ հիմնական խնդրից շեղելու կեղծ օրակարգով․․․

 

Արմինե Մկրտումյան