Սա մեր հաղթանակի տարին է լինելու․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ։ Տեսանյութում, որը հայտնվել է Զելենսկու տելեգրամյան ալիքում փետրվարի 24-ի առավոտյան, ասվում է, որ սա ցավի տարի էր, հույսի տարի, արցունքների տարի, միասնության տարի, տարի, որը շարունակվում է:
«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավոր մարդիկ ընտրություն կատարեցին՝ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ և դեղին դրոշ: Ոչ թե փախուստ, այլ պայքար՝ հանդիպում թշնամ հետ, դիմադրություն և պայքար»,- գրել է Զելենսկին։
«Սա մեր վերածննդի տարին է։ Մենք գիտենք, որ սա մեր հաղթանակի տարին է լինելու»։ - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կդիմանա սպառնալիքներին, գնդակոծություններին, կասետային ռումբերին, թեւավոր հրթիռներին, կամիկաձե անօդաչուներին, հոսանքազրկմանը, ցրտին, քանի որ ուկրաինացիներն ավելի ուժեղ են, քան ռուսները։