Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում․ Սալիվան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մեկնարկի տարելիցին նվիրված՝ CNN-ի հատուկ հեռարձակման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում։
«Այս պատերազմում Ռուսաստանի նպատակներն էին Ուկրաինան ջնջել աշխարհի քարտեզից, գրավել մայրաքաղաքը և ոչնչացնել Ուկրաինան։ Չհաջողվեց, և այլևս չեն կարողանա դա անել»,- շեշտել է նա։
Սալիվանը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերելու համար։