Պետքարտուղարությունը խոսել է Շառլ Միշելի՝ Ադրբեջանին և Հայաստանին կատարած առաջարկի մասին
Պետքարտուղարությունը հաստատել է իր աջակցությունը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումների ձևաչափին, հայտնում է Turan-ը։
«Միշելից առաջարկ կա՝ շարունակել կողմերի հանդիպումները Բրյուսելում՝ հիմնվելով այն առաջընթացի վրա, որը մենք տեսանք վերջին շաբաթների ընթացքում», - լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Հնարավոր հանդիպման մանրամասների մասին Turan-ի հարցին, Փրայսը պատասխանել է հետևյալ կերպ. վերջին հաշվով, որոշումը մեր հայ և ադրբեջանցի գործընկերներինն է։ Նրանք պետք է ասեն նման հանդիպման մասնակցելու հնարավորության մասին»։
«Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին այս խնդրի համապարփակ լուծման շուրջ բանակցություններում։ Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացում Միացյալ Նահանգների դերին, ապա մենք մեր խոսքով և գործով հասկացրել ենք, որ ցանկանում ենք. օգնել Հայաստանին և Ադրբեջանին ամեն կերպ լուծել շատ բարդ հարցերը», - ասել է Փրայսը: