Ուկրաինան կարող է ավելի արագ ազատագրել Ղրիմը, քան Դոնբասը․ Պոդոլյակ
Ուկրաինան ունակ է ազատագրել Ղրիմի թերակղզին Դոնեցկից և Լուգանսկից առաջ։
Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նա հավելել է, որ օպերատիվ և տակտիկապես հնարավոր է թերակղզին բավական արագ գրավել, եթե որոշակի պայմաններ կատարվեն։
Պոդոլյակը նշել է, որ դրանք պայմանավորված են զենքի տեսակներով և ծավալներով։