Բլինկենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 28-ից մարտի 3-ը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։
Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
Աստանայում Բլինկենը կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և բանակցություններ կվարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ-ն։
Նույն օրն ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների նախարարական հանդիպմանը, որը կանցկացվի Աստանայում։
Հանդիպման ընթացքում Բլինկենը կվերահաստատի ԱՄՆ հավատարմությունը տարածաշրջանի երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կքննարկի գլոբալ մարտահրավերների հարցը։