Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև էսկալացիա չլինի․ Շոլց
Օգնության չափը, որը Գերմանիան տրամադրել կամ երաշխավորել է Ուկրաինային 2022 թվականի փետրվարից ի վեր, գնահատվում է ավելի քան 14 միլիարդ եվրո։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հատուկ ուղերձում, որը հրապարակվել է այսօր։
«Մենք տրամադրում ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության աջակցություն: Ես հասկանում եմ, որ ոմանք անհանգստացած են կասկածի տակ դնելով մեր որոշումները։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որը առաջնորդել է մեզ հենց սկզբից: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ էսկալացիա չլինի»,- ասել է նա։