Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների դեմ
Նոր Զելանդիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է հայտարարել ռուս քաղաքական գործիչների, զինվորականների և ձեռնարկատերերի դեմ։
Այս մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտայի հայտարարության մեջ։
«Այսօր մենք հայտարարում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթը՝ ցույց տալու նրա գործողությունների դատապարտումը։ Նոր սահմանափակող միջոցներ կկիրառվեն Ռուսաստանի 87 քաղաքացիների՝ նախագահ Պուտինին մոտ կանգնած քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասել է Մախուտան։