Չինաստանը կարող է կամիկաձե անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին
Պեկինը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ 100 հարվածային անօդաչու թռչող սարք գնելու համար, որոնք կարող են մատակարարվել արդեն ապրիլին, գրում է Der Spiegel-ը։
Spiegel-ին հասած տեղեկատվության համաձայն՝ ռուս զինվորականները բանակցություններ են վարում չինական անօդաչու թռչող սարքեր արտադրող Xi'an Bingo Intelligent Aviation Technology ընկերության հետ։
Հաղորդվում է, որ ընկերությունը համաձայնել է արտադրել 100 ZT-180 անօդաչու թռչող սարքեր: