Լեհաստանի վարչապետը մեկնում է Կիև
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին մեկնում է Կիև, որտեղ կմասնակցի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստին։
Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտարարել է Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Քշիշտոֆ Սոբոլևսկին։
«Իմ տեղեկություններով՝ վարչապետը մեկնում է Կիև»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ այսօր տեղի կունենա Գերագույն ռադայի հանդիսավոր նիստը։
Պատասխանելով հարցին, թե ինչ ուղերձով է Մորավիեցկին մեկնում Կիև, Սոբոլևսկին ասել է, որ Լեհաստանի կառավարության ղեկավարը աջակցության խոսքեր կփոխանցի Ուկրաինայի իշխանություններին և կխոսի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Լեհաստան կատարած այցի արդյունքների մասին։