Կրեմլը գործողություններ է նախապատրաստում Բելառուսի և Մոլդովայի սահմանին․ ISW
Կրեմլը պայմաններ է ստեղծում Ուկրաինայի Չեռնիգովի մարզի սահմանին և Մոլդովայում կեղծ դրոշի ներքո գործողություններ իրականացնելու համար։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։
Նշվում է, որ ռուսական զորքերը հնարավոր գաղտնի գործողություններ են նախապատրաստում Չեռնիգովի շրջանի սահմանային շրջաններում։
Ուկրաինական հետախուզությունն արդեն արձանագրել է, թե ինչպես են ռուսական շարասյուները՝ զինտեխնիկայով և ուկրաինական համազգեստով, շարժվում դեպի Չեռնիգովի շրջանի սահմանամերձ շրջաններ։
Ուկրաինացի զինվորականները կարծում են, որ այդ կեղծ գործողությունների նպատակը ուկրաինական ուժերին երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ մեղադրելու փորձ է՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Բելառուսը։
ISW-ն չի բացառում, որ Կրեմլը կեղծ դրոշով հարձակումներ է նախապատրաստում Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու համար։