Չինաստանի առաջարկները կարող են լինել Ուկրաինայում խաղաղության ճանապարհը․ Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկները՝ կարգավորելու Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, և Կիևի՝ դրանց լսելու պատրաստակամությունը կարող են լինել խնդրի խաղաղ լուծման ճանապարհը։ Այս մասին նա խոսել է RMF FM-ի եթերում։
«Սա միշտ կարող է լինել խաղաղության ճանապարհ, և ես կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը շատ խելամիտ է», - ասել է Դուդան:
Նրա խոսքով՝ չի կարելի թերագնահատել այնպիսի մեծ գործընկերոջը և այնպիսի մեծ տերությանը, ինչպիսին Չինաստանն է։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր 12 կետ պարունակող փաստաթուղթ, որտեղ շարադրված էր Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման Պեկինի տեսլականը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ երկխոսությունը հակամարտության միակ լուծումն է։