Ուկրաինան կշարունակի շարժվել դեպի Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցություն․ Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արևմտյան երկրներին կոչ է արել կրկնապատկել Կիևին անհրաժեշտ օգնությունը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց համապարփակ և խիստ անհրաժեշտ աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։
Կուլեբան նաև նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության բանաձևի շուրջ համախմբման կարևորությունը։
Կուլեբան հավելել է, որ Ուկրաինան կշարունակի շարժվել դեպի Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցություն։