Ռուսաստանի հաղթանակը կլինի․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ։
Նրա կարծիքով՝ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը կլինի։
«Արդեն մեկ տարի է, ինչ հատուկ օպերացիան շարունակվում է։ Մեկ տարի է, ինչ մեր զինծառայողները վերականգնում են կարգը, խաղաղությունն ու արդարությունը մեր երկրում, պաշտպանում մեր ժողովրդին և ոչնչացնում նեոնացիզմի արմատները։ Նրանք հերոսներ են։ Նրանց օգնում է ողջ երկիրը՝ անհրաժեշտ ամեն ինչով ապահովելով ռազմաճակատը։ Հաղթանակը ձեռք կբերվի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Եվ կգա այդ օրը։ Մենք կվերադարձնենք մեր տարածքները և հուսալիորեն կպաշտպանենք մեր ժողովրդին, որը տուժել է ցեղասպանության և գնդակոծության հետևանքով»,- գրել է նա։