Աբդոլլահյանը մեկնում է Մոսկվա
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը մոտ ապագայում կայցելի Մոսկվա, հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քանանին։
Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան կարող են կարեւոր դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում հավասարակշռություն ստեղծելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։