Սանկտ Պետերբուրգում հայազգի տղամարդը կրակ է բացել ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ (տեսանյութ)
ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում Ուզբեկստանի քաղաքացի Տիգրան Խաչիկյանը կրակ է բացել ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորում է ստացել և այժմ վիրահատվում է: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով 112 Telegram-յան ալիքին:
Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախապես պատրաստված երկու մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս, Բուրցևայի փողոցում նստել է տաքսի և մեքենայով գնացել է մետրոյի «Проспект Ветеранов» կայարան: Այնտեղ նա նստել է մեկ այլ մեքենա և քշել դեպի Սադովայա փողոց, այնուհետև քայլել դեպի մետրոյի «Гостиный двор» կայարան։
Մուտքից ոչ հեռու տղամարդը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտությունը, ինչն էլ գրավել է Ազգային գվարդիայի ուշադրությունը։ Հանգամանքները պարզելու համար մոտեցել են նրան, ապա Խաչիկյանը բղավել է․ «Փախե՛ք»։
ՕՄՕՆ-ի աշխատակիցներից մեկը փորձել է բերման ենթարկել հարձակվողին, սակայն նա հանել է որսորդական հրացանը և մի քանի անգամ կրակել տուժողի վրա։
Այժմ ուժայիններին վիրահատում են։ Նրա մոտ ախտորոշվել են որովայնի, մեջքի և կոնքի բազմաթիվ բաց վերքեր։