Ե՞րբ Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ. պարզաբանում է նախագահի մամուլի խոսնակը
Թե երբ են լինելու 2023 թվականի ընտրությունները, հարցի պատասխանն ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Մինչ Թուրքիան խեղդած երկրաշարժի աղետից հետո ընտրությունների հետաձգման մասին քննարկումները շարունակվում էին, նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN International-ին մեկնաբանություններ է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, որը CNN International-ից Բեքի Անդերսոնի հաղորդման հյուրն էր, այդ թեմայով ուշագրավ հայտարարություն է արել։
«Եթե առաջիկա օրերին քաղաքական համաձայնություն չլինի, ապա միտումն այն է, որ ընտրություններն անցկացվեն ժամանակին»,- ասաց նա։
Բլումբեգը, ով գրել էր, որ Էրդողանը նախորդ շաբաթ բանակցություններ է վարել իր աշխատակազմի հետ ընտրական օրացույցի շուրջ, հայտարարել է նաև, որ այս բանակցությունների արդյունքում առաջին պլան է մղվել մայիսի 14-ը, սակայն սեղանին է մնացել նաև հունիսի 18-ը։