Լեհական «Leopard» տանկերն արդեն գտնվում են Ուկրաինայում
Լեհական «Leopard» տանկերն արդեն գտնվում են Ուկրաինայում: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Նման հայտարարությունը վերջինս արել է ուրբաթ օրը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
«Վարչապետը չէր կարող այստեղ լինել: Նա գնաց Կիև՝ բերելու «Leopard» տանկերը, որոնք առաջին խմբաքանակն են և առաքվել են Ուկրաինա»,- ասել է նախագահ Անջեյ Դուդան՝ Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ բացման խոսքում։