Ուզբեկստանի ֆինանսական աջակցությամբ Ֆիզուլիում (Վարանդա) կառուցված դպրոցը շահագործման կհանձնվի նոր ուսումնական տարում
Ուզբեկստանի ֆինանսական աջակցությամբ Ֆիզուլի քաղաքում (Վարանդա)կառուցված ժամանակակից դպրոցի շենքը շահագործման կհանձնվի նոր ուսումնական տարում։
Ադրբեջանական AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին Տաշքենդում կայացած Ուզբեկստան-Ադրբեջան միջտարածաշրջանային համաժողովում ասել է Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սաիդովը։
Նա նշել է, որ այս ուսումնական հաստատությունը կառուցվում է Շավքաթ Միրզիյոևի նախաձեռնությամբ։