Իսպանիայում ՀՀ դեսպանը ԵՄ հարցերով հանձնաժողովին է ներկայացրել շրջափակման հետանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի և հանձնաժողովի անդամների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։