Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում կրկին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Երկրաշարժը տեղի է ունեցել Կոնյեում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, հետցնցման մասին է։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում և Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ բնական աղետի զոհ է դարձել։