Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

Ինչ էին քննարկում Մատենադարանում հավաքվածները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Մատենադարանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գիտագործնական մեծ համաժողով էր հրավիրվել, որի նախաձեռնողների թվում էին «5165 շարժումը», Աբրահամ Գասպարյանի «Գենեսիս» կազմակերպությունը, «Համախմբում շարժումը», «Այլընտրանքային նախագծեր խումբը» եւ ուրիշներ: Դահլիճը խիստ ներկայացուցչական էր` կազմված մեծ թվով ընդդիմադիր գործիչներից, իրենց ոլորտի փորձառու մասնագետներից, իրավաբաններից ու դիվանագետներից: Միջոցառումը, կարելի է ասել, միջազգային ստանդարտներով էր կազմակերպվել` մուտքի մոտ հերթապահող երիտասարդներից ու անվանական բեյջերից մինչեւ կոֆե-բրեք և այլն:

Համաժողովին նախ կաթողիկոսի օրհնանքը փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «Փոքրիկ երգիչները» հնչեցրին Արցախի հիմնը, ապա սկսվեց պլենար նիստը, որի մոդերատորն էր Ավետիք Չալաբյանը: Ելույթներն էլ էին հետաքրքիր, իսկ բանախոսները՝ փորձառու սահմանադրագետներ ու իրավաբաններ․ Լեւոն Գեւորգյան, Արամ Օրբելյան, Վարդան Պողոսյան, Վարդան Օսկանյան, Արման Թաթոյան եւ այլք: Համաժողովին Ստեփանակերտից միացավ նաեւ Ռուբեն Վարդանյանը եւ տեսակապով կարճ ելույթ ունեցավ: Համաժողովը երկօրյա է` պլենար նիստին հաջորդելու են պանելային քննարկումները: Օրակարգում Արցախն է, նրա անկախության միջազգային ճանաչման հարցը։ Բանախոսները հերթափոխով փորձում էին վերլուծել Արցախում ստեղծված իրավիճակն ու դրանից հնարավոր ելքերը։ Մենք ելույթներից դուրս` դահլիճում գտնվողների կարծիքը ճշտեցինք համաժողովի մասին:

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին հարցրինք, թե նման քննարկումներն ի՞նչ օգուտ կարող են տալ Արցախին։ «Կառավարության մտադրությունները եւ գործողությունները մերժող քաղաքական գործիչները ստեղծում են դիմադրության տարբեր օջախներ եւ հասարակության կողմից ընդունվում են որպես կառավարությանն ընդդիմացող եւ այլընտրանքային ուժեր։ Ներկա համաժողովը դրանցից մեկն է։ Այս ընթացքն անկասելի է եւ համոզիչ, որովհետեւ առաջ է մղում կառավարության կողմից անտեսված ազգային արժանապատվության, քաղաքացիների համախմբման եւ անվտանգության ապահովման սկզբունքները»,- ասաց Սահակյանը։

Դաշնակցական Կիրո Մանոյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին: Հիշեցնենք, որ օրերս պաշտոնից ազատված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը հետեւեց Ալիեւի` Մյունխենում արած այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է արցախցիների հետ երկխոսել, եթե նրանց չներկայացնի «քրեաօլիգարխ Ռուբեն Վարդանյանը»: Ի՞նչ եզրահանգումներ անի հայ հասարակությունը, երբ Ալիևի այս պահանջին անմիջապես հաջորդում է Վարդանյանի պաշտոնանկությունը՝ հարցրինք Մանոյանին։ «Պետք է եզրահանգի, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը պաշտոնից ինչ-որ չափով բավարարում է Ադրբեջանին կամ առնվազն սկսել է Ադրբեջանի պահանջով։ Ես չեմ կարծում, որ միայն Ադրբեջանի պահանջի հիման վրա է, որ այս արդյունքին հասանք, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի պահանջը նպաստել է այլոց ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ուժերի մոտեցումներին, եւ նրանք էլ օգտվել են այս առիթից»։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանն էլ կարծում է, որ խնդիրը ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ էլ Ռուբեն Վարդանյանի մեջ է, այլ հայ հասարակության։ «Այն, ինչ կատարվում է, ունի անհանգստացնող միտումներ։ Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, խնդիրն Արայիկ Հարությունյանը չէ։ Խնդիրն այն մթնոլորտն է, որն այսօր կա պաշտոնական Ստեփանակերտում, Երեւանում ու հայ հասարակության մեջ։ Ստվերային պրոցես կա, որի մասին մենք շատ հաճախ իմանում ենք ադրբեջանական մամուլից կամ միջազգային, հեղինակավոր գործիչներից, բայց ո՛չ Ստեփանակերտից ու Երեւանից։ Այս պրոցեսը, այո, տագնապային է, ու ես երեկվա պաշտոնանկությունը համարում եմ այս պրոցեսի մի դրվագ։

Արցախում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, պաշտոնանկություններ, գործողություններ։ Ամեն ինչ իրականում շատ արագ է տեղի ունենում, ընդամենը մի երեկոյի ընթացքում մենք մի շարք ինֆորմացիաներ լսեցինք։ Այո, ամեն ինչ շատ արագ է կատարվում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք տեղյակ չենք՝ ինչ է կատարվում ստվերում։ Դա շատ վտանգավոր է։ Հայաստանը, հայ ժողովուրդը խաղադրույքի պես դրված են ինչ-որ մեծ սեղանին, սա ամենավախեցնողն է։ Ամեն ժամ, ամեն րոպե կարող է նոր հայտարարություն ձեւավորվել, որը նորից այլ ռիսկեր արդեն կարող է պարունակել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր համաժողովը շարունակվում է, տեղի է ունենալու եւս մեկ քննարկում՝ արդեն փակ ձեւաչափով, որի ընթացքում պետք է ամփոփվեն համաժողովի արդյունքները։ Այնուհետեւ նախաձեռնողները հանդես կգան արդյունքների մասին հանրային իրազեկմամբ, եւ ելույթները կհրատարակվեն ժողովածուով»: