Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

ՊՆ նախկին շենքի բնակիչ 2 երեխաներ հիվանդանոց են տեղափոխվել. կացարանի խնդիրը դեռ օդից կախված է

ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավորապես վրանում ապրել, ինչի հետևանքով մանկահասակ երեխաներից երկուսը հիվանդացել են թոքաբորբով և այժմ հիվանդանոցում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հայտնել են բնակիչները։

Նշենք, որ փետրվարի 18–ին ՄԻՊ-ի աջակցությամբ ակցիա անող բնակիչների համար շենքի մոտ վրան էր տեղադրվել, որտեղ այժմ գիշերում է մոտ 25 անձ, այդ թվում` մանկահասակ և անչափահաս երեխաներ։

Փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից վտարել այնտեղ բնակություն հաստատած մարդկանց, քանի որ 2008 թվականին դատարկված ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

2022 թվականից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։

Բնակիչները չեն ժխտում, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու առաջարկ են ստացել, և ընտանիքների մի մասը տեղափոխվել է։ Շենքի հարակից տարածքում մնացած բնակիչներին (6-7 ընտանիք) ժամանակավոր կացարանի առաջարկը չի բավարարում։

«Մեզ տարբեր տեղերում` Չարբախում, Էրեբունիում առաջարկել են հանրակացարաններ։ Կան ընտանիքներ, որ փետրվարի 17–ից այնտեղ են տեղավորվել, բայց մինչ օրս լույս և ջուր չունեն»,–ասաց բնակիչ Աննա Գևորգյանը։

Բնակիչներից մյուսը` Մարինեն Տոնոյանը, իր 4 երեխաների հետ որոշել է ժամանակավոր կացարան տեղափոխվել, բայց պայմանները տեսնելուց հետո հետ է վերադարձել։
«Ինձ հանրակացարանի սենյակ էին հատկացրել Էրեբունի զանգվածում, մոտ 12 քմ։ Ես չեմ կարող այդ փոքր տարածքում 4 երեխա պահել։ Իրենց տված բանալիները հետ եմ վերադարձրել, որովհետև անտանելի պայմաններ էին. ոչ խոհանոց կար, ոչ սանհանգույց։ Թեկուզ ժամանակավոր հնարավոր չէր այնտեղ ապրել»,–պարզաբանեց կինը։
63–ամյա տիկին Անահիտն էլ հայտարարեց, որ իրենք համաձայն չեն ժամանակավոր կացարանի, և տարածքը կլքեն միայն այն դեպքում, երբ որևէ գույքի սեփականության վկայական կունենան։

«Ես կգնամ այստեղից միայն մի պայմանով, երբ ինձ փաստաթուղթ տան, որ գույքն իմ անունով է, ոչ թե էլի տունտունիկ խաղանք ու մի քանի ամիս անց մեզ էլի դուրս շպրտեն»,–ասաց նա։

Ստեղծված իրվիճակին տեղյակ են պատասխանատու բոլոր գերատեսչությունները, բայց դրանից խնդիրը դեռ չի լուծվում։ Հարցի լուծումն ավելի հրատապ է դառնում երեխաների առկայության պատճառով։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում