ԱՄՆ-ն ոչինչ չի թելադրի Ուկրաինային․ Բայդենը՝ Ուկրաինայի կողմից Ղրիմը վերադարձնելու հնարավորության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել Ղրիմը, բայց դա անմիջապես տեղի չի ունենա։
ABC-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը Մոսկվայի և Կիևի միջև պատերազմի ինչ ելք կհամարի հաղթական, Բայդենն ասել է. «Դա կախված է նրանից, թե ինչ կորոշեն ուկրաինացիները»:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի թելադրի Ուկրաինային, և որ Կիևն է որոշել, թե արդյոք պատրաստվում է վերադարձնել թերակղզին և Ռուսաստանի կողմից գրավված մյուս տարածքները։