Բլինկենը և Գուտերեշը խոսել են Ուկրաինայի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն ապահովելու հարցեր։
Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և ընդգծել ՄԱԿ-ի կանոնադրությունը պաշտպանելու և Ուկրաինային ու տարածաշրջանին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար աշխատելու կարևորությունը», - ասել է դիվանագետը: