Ուկրաինան կարող է կորցնել Բախմուտը․ The Times
Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները թույլ են տալիս Ուկրաինայի զինված ուժերին նահանջել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքից՝ ռուսական ուժերի աստիճանական առաջխաղացման ֆոնին։
Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ Արևմուտքում և Ուկրաինայում գիտակցում են, որ քաղաքում գտնվող ուկրաինական զորքերը կարող են ամբողջությամբ շրջափակվել և մնալ առանց մատակարարման գծերի։
Այդ կապակցությամբ նրանք ճանաչում են Բախմուտից Ուկրաինայի զինված ուժերի նահանջի հնարավորությունը։ Ինչպես նշել է թերթը, ռուսական ուժերի հաջողությունների լույսի ներքո Ուկրաինայի իշխանությունները սկսել են հրապարակայնորեն նսեմացնել Բախմուտի համար մղվող մարտերի նշանակությունը։