Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արեւելքում՝ Մալաթիա քաղաքի Պիտուրգե շրջանում, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին ասված է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։