Իրանը նոր հեռահար բալիստիկ հրթիռ է մշակել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային և օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը մշակել է նոր «Պավեհ» թևավոր հրթիռ՝ մինչև 1650 կմ հեռահարությամբ։ Այդ մասին գրում է Reuters-ը։
«Այս հրթիռը համալրել է Իրանի Իսլամական Հանրապետության զինանոցը»,- ասել է գեներալը Իրանի պետական հեռուստատեսությանը։
Reuters-ը նշում է, որ Իրանն ընդլայնել է իր հրթիռային ծրագիրը, մասնավորապես բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ չնայած ԱՄՆ-ի դիմադրությանը և եվրոպական երկրների մտահոգություններին։
Թեհրանը պնդում է, որ ծրագիրը զուտ պաշտպանական է և զսպող: